ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Թանգարանների կառավարում և շուկայավարություն, թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքների կազմակերպման սկզբունքները» թեմայով հնգօրյա դասընթաց: Վերապատրաստման դասընթացին կմասնակցեն թանգարանների 25 աշխատակիցներ: Դասընթացը կվարի թանգարանագետ, մշակութաբան Նորա Դայանը:
Դասընթացի նպատակն է փոխել թանգարանների գործունեության պայ¬¬մանները, ընդլայնել թանգարանների համագոր¬ծակ¬ցության ձևերն ու մեխանիզմները` դրանց կիրառմամբ նպաստելով թանգարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: